211652_close_icon
views-count12743 դիտում article-date 23:16 13-02-2018

Եվրոպայի Լիգայի առաջիկա խաղերում «Արսենալում» միայն մեկ հարձակվող է մնացել

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլում՝ «Էսթերսունդի» հետ խաղերում իր կազմում միայն մեկ փորձառու հարձակվող ունի՝ Դանի Ուելբեկին: Լոնդոնցիները վնասվածքի պատճառով մինչև 1,5 ամիս ժամանակով կորցրել են Ալեքսանդր Լյակազետին, իսկ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը Եվրոպայի Լիգայում չի կարող խաղալ ՈւԵՖԱ-ի կանոնների համաձայն: Եվս երկու հարձակվող լոնդոնյան ակումբը լքել են հունվարին. Թեո Ուոլքոթը տեղափոխվեց «Էվերթոն», իսկ Օլիվյե Ժիրուն՝ «Չելսի»: Ուելբեկը այս մրցաշրջանում ԱՊԼ-ում մասնակցել է 17 խաղի՝ դառնալով 3 գոլի հեղինակ: Եվրոպայի լիգայում նա ընդամենը երկու անգամ է խաղադաշտ մտել:

Նմանատիպ նյութեր