211652_close_icon
views-count1960 դիտում article-date 12:51 12-02-2018

911-ն ամփոփել է անցած շաբաթը

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 281 դեպք, որից 155-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 103 կենցաղային կանչ, 82 հրդեհ, 46 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 4 և տուժել 60 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյուքում՝ փրկվել 1 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 10 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 15 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին ձյան շերտում արգելափակված 10 տրանսպորտային միջոց: Շաբաթվա ընթացքում գրանցվել է նաև թունավորման 10 դեպք, որի հետևանքով տուժել է 14 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: [img]http://st0.shamshyan.com/editor/0713677001518423593655260.jpg[/img]

Նմանատիպ նյութեր