1576 դիտում
14:24 08-02-2018
Անվտանգության խորհուրդը գլխավորելու է վարչապետը. նոր խորհրդում չեն լինելու նախագահն ու ԱԺ նախագահը
«Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» մասին օրենքի նախագծով նախատեսվում է, որ Անվտանգության խորհուրդը գլխավորում է վարչապետը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում հիշյալ օրինագիծը ներկայացնելիս նշեց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
Նա հիշեցրեց, որ 2005 թվականի Սահմանադրությամբ նախատեսված էր, որ Անվտանգության խորհուրդը գլխավորում է ՀՀ նախագահը, սակայն 2015-ի փոփոխություններով նախատեսվեց, որ Անվտանգության խորհուրդը գլխավորում է վարչապետը, իսկ կազմավորման և գործունեության կարգը պետք է կարգավորվի օրենքով:
Փոխնախարարը նշեց, որ ներկայացվող օրենքով սահմանվել է, որ Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:
Անվտանգության խորհրդում այլեւս չեն լինելու ՀՀ նախագահն ու Ազգային ժողովի նախագահը, որոնք կան ներկայումս գործող Անվտանգության խորհդրում:
Ըստ այդմ, սահմանվել է, որ Անվտանգության խորհրդի հիմնական լիազորությունը պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները որոշելն է:
Անվտանգության խորհուրդը վարչապետի առաջարկությամբ կարող է քննարկել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր:
Անվտանգության խորհուրդը պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով՝ խորհրդատվական բնույթի որոշումներ:
«Օրենքը սահմանում է, թե ինչպես է Անվտանգության խորհուրդը նիստեր գումարում, որ հարցը ինչ քվորումով է ընդունվում: Հիմնական գործառույթի մասով որոշում կայացնելու համար անհրաժեշտ կլինի 7 ձայնի առկայություն, իսկ մնացած խորհրդատվական բնույթի հարցերով բավական կլինի խորհրդի անդամների ձայների մածամասնությունը»,-ասաց Արթուր Հովհաննիսյանը:
Նմանատիպ նյութեր
1263 դիտում
09:53 20-03-2015
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բոյկոտել են Ղրիմում մարդու իրավունքներին նվիրված նիստը
741 դիտում
21:26 18-11-2015
Դեսպան Մնացականյանը հանդես եկավ ելույթով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում
Այս բաժնից
367 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
271 դիտում
16:59 26-04-2024
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը