10648 դիտում
22:08 02-02-2018
«Չեմ մտաբերում մի երկիր, ուր կառավարության նիստերը հանրային պարտադիր հեռարձակման են տրվում». Aravot.am
[b]Հարցազրույց արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի հետ [/b]
–[i] Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքի նախագիծը, կառավարության հավանությանն արժանանալուց հետո, լրագրողների և լրագրողների իրավունքների պաշտպանների շրջանում դժգոհություն առաջացրեց: Հիմնականում քննարկվում է նախագծի 10-րդ հոդվածը, որի համաձայն հետագայում կառավարության նիստերը դռնփակ են դառնալու: Դուք առաջին արձագանքողներից էիք, որ դրական գնահատեցիք այս փոփոխությունը, ավելին՝ ֆեյսբուքյան ձեր էջում գրեցիք, որ վաղուց էիք բարձրաձայնում սրա անհրաժեշտության մասին: Խնդրում եմ բացել փակագծերը:[/i]
– Նախ փորձենք հասկանալ թե ի՞նչն է դժգոհության պատճառը։ Տրամաբանությունը հուշում է, որ լրատվամիջոցներն ու լրագրողները հիշատակված նախագծում տեսնում են տեղեկատվության սահմանափակման վտանգ և հանրության տեղեկացվածության հնարավորությունների նվազում։ Բայց եկեք տեսնենք, թե իրականում ինչ էին իրենցից ներկայացնում այդ դռնբաց, ուղիղ հեռարձակվող նիստերը՝ որպես տեղեկատվության աղբյուր։ Բոլորին է հայտնի, որ քննարկում որպես այդպիսին կառավարության նիստերում վաղուց արդեն տեղի չի ունենում։ Գրեթե լիարժեք համաձայնեցված և նախապես քննարկված որոշումների նախագծերը պարզապես լեգիտիմացվում են նման նիստերով։ Իսկ դրա հիմնական պատճառը հենց այն է, որ հրապարակայնացման արդյունքում կառավարության նիստերում տեղի ունենալիք բանավեճերն ու քննարկումները տեղափոխվել են այլ ֆորմատներ՝ կոմիտեների նիստեր, նախանիստեր, նախարար-վարչապետ համաձայնեցման ընթացակարգեր և այլն։ Իսկ օրակարգի և քննարկվելիք նյութերի մասին լրատվամիջոցներն ու հանրությունը տեղեկանում էին այլ աղբյուրներից։ Արդյունքում մեր լրագրողները լավագույն դեպքում ամեն նիստից կարողանում էին մեկ-երկու կիսասկանդալային նյութեր ծնել, որոնք հաճախ բովանդակությամբ քննարկվելիք հարցերին չէին էլ առնչվում։ Սա հանրության տեղեկացվածության մասով..
Մարամասներն՝ [url=http://www.aravot.am/2018/02/02/935044/]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
20540 դիտում
18:23 17-02-2020
ԵՐԳԻ ՊՐԵՄԻԵՐԱ. Ռուզաննա Անդրեասյան. «Ուր, էլ ուր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
3801 դիտում
11:17 18-09-2021
«Տո այ «դուխով» բանսարկու դու ուր, Տիգրան Մեծի քարտեզն ուր». Սենոր Հասրաթյանը` Անդրանիկ Քոչարյանին
Այս բաժնից
433 դիտում
19:07 25-04-2024
Բագրատաշենի հատվածից Նոյեմբերյանի ոստիկանության բաժին բերման ենթարկված 12 քաղաքացիներն ազատ են արձակվել
586 դիտում
19:04 25-04-2024
Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը
505 դիտում
18:59 25-04-2024
Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն