211652_close_icon
views-count1840 դիտում article-date 17:35 30-01-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունվարի 29-ից 30-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 29-ից 30-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 6-ը։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։ Բացահայտվել է գողության 15, խարդախության 4, կաշառակերության 2, անձի առևանգման, կողոպուտի, յուրացման, ապօրինի ծառահատման և հարկերից խուսափելու 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 15-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր