211652_close_icon
views-count104395 դիտում article-date 13:41 28-01-2018

Ողբերգական դեպք Երևանում. 9 հարկանի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12: 30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է սատցվել, որ Մալաթիա վարչական շրջանի Սվաճյան 34 շենքի բակում տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գարեգին Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Տեղում են նաև թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ օղակի հրամանատար Արտակ Հարությունյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու փրկարարները շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի 36 բնակարանի բնակիչ, 88-ամյա Սուրեն Հ.-ի դին: Այս պահին մահացածի աղջկա հետ հոգեբանական զրույց է վարում ԱԻՆ փրկարարական ծառայության հոգեբան Մերի Գևորգյանը, քանի որ աղջիկը գտնվում է ստրեսային վիճակում: Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արսեն Վարդանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ մահացածը ուներ առողջական խնդիրներ և մի քանի անգամ փորձել է ինքնասպան լինել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր