211652_close_icon
views-count2855 դիտում article-date 12:33 25-01-2018

ՊԵԿ-ն «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 8 հարկ վճարողների

Oրինապահ հարկ վճարողների ցանկը 2018թ.-ին շարունակում է համալրվել, հայտնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 8 հարկ վճարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 9 ներկայացուցիչներից միայն մեկը չի համապատասխանել սահմանված չափանիշներին: 2017թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 223 տնտեսվարող, 158-ի դիմումը բավարարվել է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում: Օրինապահ հարկ վճարողների ցանկը. 1. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԲԸ 2. «ԱՌԱՆՑՔ» ՍՊԸ 3. «ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ» ՍՊԸ 4. «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ 5. «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ 6. «ԼԵԳԱԼ ԸՆԴ ՖԱՅՆԵՆՍ ՔԸՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ 7. ՔՐԻՍՏԻՆԵ ՄԱՅԱՍՅԱՆ ԱՁ 8. «ՏՐԱՆՍ-ԱԼՅԱՆՍ» ՍՊԸ

Նմանատիպ նյութեր