211652_close_icon
views-count83214 դիտում article-date 13:26 23-01-2018

Զավեշտալի դեպք Երևանում. CPS բենզալցակայանի աշխատակիցը դիվադադար էր արել օպերատիվ ծառայություններին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 23-ին, զավեշտալի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Երևանի Ճանապարահային Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում գտնվող CPS բենզալցակայանում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանում Երևանի ՃՈ ծառայողները՝ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ։ Պարզվում է, որ ոչ մի հրդեհ էլ տեղի չի ունեցել, պարզապես էլեկտրաէներգիայի դադարեցման պատճառով բենզալցակայանի օրվա պատասխանատուն «դվիժոկ» է միացրել, ինչից առաջացել է ուժեղ ծուխ, ու քաղաքացիներն էլ, կարծելով, որ տեղի ունեցածը հրդեհ է, ահազանգել են Ոստիկանություն։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր