2333 դիտում
13:13 23-01-2018
Հարևան երկրներում գնաճի ցուցանիշը ավելի բարձր է եղել, քան Հայաստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Aysor.am
Հայաստանում տարեկան փաստացի գնաճը գրեթե համընկել է ԿԲ կանխատեսմանը և կազմել է 2.6 տոկոս, որը թույլատրելի միջակայքի ստորին սահմանի մոտ է, այսօր Ազգային ժողովում առանձին ապրանքատեսակների գնաճի թեմայով լսումների ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, հայտնում է [url=https://www.aysor.am/am/news/2018/01/23/%D4%BF%D4%B2-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B0/1364664]Aysor.am[/url]-ը։
Համեմատության համար պաշտոնյան մատնանշեց հարևան երկրներում գրանցված գնաճի ցուցանիշը՝ Վրաստանում 2017 թվականին արձանագրվել է 6.7 տոկոս գնաճ, Ադրբեջանում՝ 7.9 տոկոս, Ռուսաստանում՝ 2.5 տոկոս, Ուկրաինայում՝ 19.9 տոկոս, Իրանում՝ 10 տոկոս։
Անդրադառնալով գնաճի սպասումներին՝ Ջավադյանն ասաց, որ երկու տարի շարունակ գնաճային սպասումները նվազել են, ինչը կարևոր երևույթ է։
«Նվազել են տոկոսադրույքները, ֆինանսական հատվածը ապադոլարիզացվել է և դրամային ավանդների աճը կազմել է 33.5 տոկոս, իսկ արտարժույթային ավանդների աճը՝ 10.1 տոկոս», - ներկայացրեց Ջավադյանը։
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր [url=https://www.aysor.am/am/news/2018/01/23/%D4%BF%D4%B2-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B0/1364664]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
821 դիտում
13:18 31-03-2015
Նիգերիայում և հարևան երկրներում «Բոկո Հարամ»-ի զոհ է դարձել ավելի քան 8000 մարդ
1342 դիտում
09:37 07-05-2022
Գնաճի ամենաբարձր ցուցանիշը Կապանում է․ «Ժողովուրդ»
3241 դիտում
10:51 15-01-2018
ԱԺ-ն գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կկազմակերպի. Aysor.am
Այս բաժնից
541 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
412 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից