211652_close_icon
views-count20975 դիտում article-date 13:00 23-01-2018

Խաչքարերը մեր պատմության ու մշակույթի, թերևս, ամենախորհրդանշական վկաներն են. Միքայել Մինասյան

«Խաչքարերը մեր պատմության ու մշակույթի, թերևս, ամենախորհրդանշական վկաներն են»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը։ «2014 թվականին Վատիկանյան թանգարաններում բացվեց և մշտական ցուցադրության դրվեց հայկական միջնադարյան խաչքար։ 1246թ. թվագրվող խաչքարն այդ օրվանից իր պատվավոր տեղն ունի Վատիկանյան թանգարանների Ուրբանոս 8-րդ Պապի անվան ցուցասրահում` հանրահայտ Սիքստինյան կապելլայի հարևանությամբ։ Ամեն օր Վատիկանյան թանգարաններ է այցելում միջինում 27 հազար մարդ՝ աշխարհի տարբեր ծայրերից: Թանգարանի մասնագետների կարծիքով՝ միայն 2016 թվականին հայկական խաչքարին ծանոթացել է ավելի քան 5 միլիոն այցելու: Ինձ համար անչափ խորհրդանշական է, որ տարեկան միլիոնավոր մարդիկ ծանոթանում են հայկական խաչքարի արվեստին»,-գրառել է դեսպանը: [img]http://st0.shamshyan.com/editor/029301000151669794498156.jpg[/img] [img]http://st0.shamshyan.com/editor/0042647001516697945674766.jpg[/img]

Նմանատիպ նյութեր