211652_close_icon
views-count9228 դիտում article-date 15:49 22-01-2018

Բացահայտվել են Կուբանում երկու հայի սպանության մանրամասները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քննիչները հանրությանը հայտնել են դեկտեմբերի 31-ի գիշերը Լաբինսկի շրջանի Ուստ Լադոժսկի ավանի «Օգոնյոկ» սրճարանում Ալեքսնադր Սիտավիչուսի կողմից երկու հայի եւ գնչուի աղմկոտ սպանության բոլոր կարեւոր մանրամասները: Քրեական գործի հետաքննության մասին «Ռիդուս» գործակալությանը պատմել է «Առաջին իրավապաշտպան կենտրոն» ինքնավար ոչ առեւտրային կազմակերպության խորհրդի քարտուղար Ռոման Պլյուտան: Վկաների ցուցմունքների եւ տեսախցիկների տեսագրությունների համաձայն՝ զոհվածները՝ գնչու համայնքի ներկայացուցիչն ու երկու հայը, սպանությանը նախորդած կոնֆլիկտին որեւէ մասնակցություն չեն ունեցել: Ալեքսանդր Սիտավիչուսի եւ սրճարանում հանգստացող մի խումբ գնչուների միջեւ (ոչ տեղացի) կոնֆլիկտ էր ծագել: Արդյունքում ժամը 00:30-ին պարահրապարակում կաճրատեւ ծեծկռտուք էր տեղի ունեցել: Ծեծված Ալեքսանդր Սիտավիչուսը եւ Ալեքսեյ Միրոնովը տեղական դիսպետչերական ծառայության միջոցով զանգահարել են տաքսի ծառայություն եւ մեքենայի գալուն պես դուրս են եկել սրճարանից՝ խոստանալով «վերադառնալ»: Դրսում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են երկուսն էլ դուրս գալիս սրճարանից, հատում ճանապարհը եւ նստում ժամանած ավտոմեքենայի մոջ: Տաքսու վարորդը գտնվել եւ հարցաքննվել է. նա պատմել է, որ ընկերներին իջեցրել է Սիտավիչուսի տան մոտակայքում: Ըստ նրա՝ ուղեւորներից մեկը, դատելով նրա դեմքից, «փոքր-ինչ ծեծված էր», սակայն հանգիստ էր, իսկ երկրորդը բորքոքված էր եւ պարբերաբար շտապեցնում էր վարորդին: Դեկտեմբեր 31-ին՝ ժամը 01:21-ին, Սիտավիչուսը եւ Միրոնովը ավտոմատ զենքով զինված վերադարձել են սրճարան: Զենքը ենթադրաբար բերվել էր նրանց կողմից Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում (ԼԺՀ) մարտերի ​​գոտուց: Արդյունքում, մեկական բավականին դիպուկ կրակոցներով Սիտավիչուսը սպանել է երեք մարդու՝ Միրզոյան Արտյոմին (1993 թվականին ծնված, նախկինում դատապարտված, միջադեպի ժամանակ եւս գտնվել է հետաքննության տակ), Սիրակոսյան Ռոմանին (1986 թվականին ծնված, սրճարանի դիջեյը) եւ սրճարանից դուրս գալիս՝ ավտոմեքենայի մեջ նստած 18-ամյա Կուզմենկո Նիկոլայ Իվանովիչին: ՌԴ ներքին գործերի շրջանային բաժանմունքի աշխատակիցն անմիջապես միջադեպից հետո զրուցել է Սիտավիչուսի հետ, եւ վերջինս հաստատել է զոհերի պատահական ընտրությունը: Հայտնի է նաեւ, որ Սիտավիչուսը խորապես զղջացել է արածի համար: «Առկա տեղեկության մյուս մասը ես դեռ չեմ կարող հանրայնացնել, սակայն ընդհանուր առմամաբ հենց այսպիսի պատկեր է ստեղծվում»,- եզրափակել է Ռոման Պլյուտան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր