211652_close_icon
views-count2821 դիտում article-date 21:32 19-01-2018

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը մշտադիտարկումներ է իրականացնում դեռևս չհավատարմագրված բժշկական բուհերում

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել դեռևս չհավատարմագրված բժշկական բուհերում։ Այսօր մեկնարկել է մոնիտորինգային այցը Ավանդական բժշկության համալսարան։ ՈԱԱԿ մասնագետներն այցի շրջանակներում հանդիպում-քննարկումներ են ունեցել Ավանդական բժշկության համալսարանի ռեկտորի, պրոռեկտորների, որակի ապահովման կենտրոնի աշխատակիցների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության ներկայացուցիչների հետ։ Բուհի վարչական ղեկավարությունը ներկայացրել է ուսումնական հաստատության զարգացման տեսլականը և դրա արտացոլումը ռազմավարական ծրագրում, ընթացող և նախատեսվող բարեփոխումները։ Քննարկվել են որակի ապահովման գործընթացները բուհում, դրանցում ներքին և արտաքին շահակիցների ներգրավվածությունը և դերը, մասնագիտության կրթական ծրագրերի (ՄԿԾ) արդիականացման սկզբունքները, աշխատաշուկայի կարիքների՝ ՄԿԾ-ներում արտացոլման մեխանիզմները, գործատուների մասնակցությունը կրթական գործընթացներին, դասախոսական կազմի և ռեսուրսների համապատասխանությունը կրթական ծրագրերի վերջնարդյունքներին, ուսանողի առաջընթացի գնահատման մոտեցումները, ուսանողների բավարարվածությունը դասավանդման մեթոդներից և ուսումնական գործընթացից և այլն։ Անդրադարձ է կատարվել նաև բուհում ինստիտուցիոնալ հավատարմագրման նախապատրաստական աշխատանքներին ։ Ավելի վաղ ՈԱԱԿ մասնագետները մշտադիտարկում էին իրականացրել Հայկական բժշկական ինստիտուտում։ Առաջիկայում այցեր տեղի կունենան նաև բժշկական կրթություն մատուցող և դեռևս չհավատարմագրված մյուս բուհեր։ Նպատակն է ծոնթանալ տվյալ բուհերում իրականացվող որակի ապահովման գործընթացներին և անհրաժեշտության դեպքում աջակցել՝ պատրաստվելու ինստիտուցիոնալ հավատարմագրմանը։ Ներկայում Հայաստանում բժշկական կրթություն մատուցող բուհերից ինստիտուցիոնալ հավատարմագրում ունի միայն Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր