211652_close_icon
views-count3259 դիտում article-date 18:44 18-01-2018

Որոշ ավտոճանապարհներին ձյուն և բուք է, տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Թալինի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում: Ապարան – Ալագյազ ավտոճանապարհներին բուք է, տեսանելիությունը՝ 40-50 մետր: [b]Բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:[/b] Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման, և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր