211652_close_icon
views-count6808 դիտում article-date 19:48 15-01-2018

Աջ ղեկով մեքենաների ներմուծումը վերջին տարվա ընթացքում կտրուկ աճել է, իսկ ՀՀ-ն ժամանակին ընդունել է աջակողմյան երթևեկության կանոնները. Վահան Մարտիրոսյան. Tert.am

Աջ ղեկով մեքենաների հարցն այսօր չէ, որ առաջացել է, արդեն մի քանի ամիս է՝ խոսում ենք այդ մասին: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» եթերում ասել է կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ անդրադառնալով աջ ղեկով տրանսպորտային միջոցների ներկրման արգելքին: «Այն, որ շահարկվում է, թե ոստիկանության և մեր կողմից ներկայացվող վիճակագրությունները տարբերվում են, այդպես չէ: Ոստիկանությունը նշում է միայն վթարների քանակը, ընդհանուր պատահարների քանակը 3535 է, որից 336-ը՝ աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ: Դա ընդհանուր վթարների 9.5 տոկոսն է: Ընդհանուր վիրավորների քանակը 5165 է, որից 536-ը, մոտավորապես 10.3 տոկոսն աջ ղեկով մեքենայի մասնակցությամբ է: Եթե ընդհանուր տոկոսով հաշվում ենք ապահովագրական ընկերություններում գրանցված մեքենաների քանակը և աջ ղեկով մեքենաների քանակը,ապա վերջինները կազմում են 7.4 տոկոս: Այդ 7.4 տոկոսը, 9.5 տոկոսը և 10.3 տոկոսը վկայում են, որ 28 տոկոսով ավելի շատ են աջ ղեկով մեքենաների պատահարների քանակը և 39 տոկոսով վիրավորների քանակը»,-ասել է նախարարը: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/01/15/Vahan-M/2588345]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր