211652_close_icon
views-count47799 դիտում article-date 13:45 13-01-2018

Գագիկ Հարությունյանն ու Արփինե Հովհաննիսյանը ստորագրությամբ բաց են թողնվել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում այսօր՝ հունվարի 13-ին, Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում գործող «Մայամի» հյուրանոցային համալիրի մոտից Ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 25-ամյա Արփինե Հովհաննիսյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Հովհաննիսյանը 2017 թվականի սեպտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով։ Իսկ հունվարի 12-ին, ժամը 10։50-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի աշխատակիցների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ինքնակամ Էրեբունու ոստիկանություն է ներկայացել Աբովյան քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Գագիկ Հարությունյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինը 2017 թվականի դեկտեմբերի 9-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր-ի 268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Հովհաննիսյանի և Գ. Հարությունյանի նկատմամբ որպես փախանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ բնակության վայրից չհեռանալու համար։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր