211652_close_icon
views-count8883 դիտում article-date 11:20 12-01-2018

Փրկարարները դուրս են բերել ձյան մեջ արգելափակված մեքենաները

Հունվարի 12-ին, ժամը 02:25-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 18-րդ կմ-ի մոտակայքում «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ արգելափակվել են Opel Vectra մանիշի 34 OM 988 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Հ.) և VAZ 2107 պետհամարանիշի 34 RR 010 (վարորդ՝ Ն. Ս.) ավտոմեքենաները: Փրկարարներն ավտոմեքենաների վարորդներին և ուղևորներին (6 քաղաքացի) տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ: *** Հունվարի 11-ին, ժամը 18:56-ին տեղեկություն է ստացվել, որ «ՈՒԱԶ» մակնիշի 35 UV 578 պետհամարանիշով ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Սուրբ խաչ» կոչվող տարածքում արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր