211652_close_icon
views-count2312 դիտում article-date 20:23 11-01-2018

2017 թ. 4-րդ եռամսյակում ՀՀ ԱԺ-ն ստացել է 692 նամակ

«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ ԱԺ քարտուղարության ընդհանուր բաժինը հրապարակել է 2017 թ. չորրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ Ազգային ժողովին ուղղված նամակների վիճակագրական տվյալները: Ընդունվել, գրանցվել եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին է հանձնվել քաղաքացիների 192 նամակ: ՀՀ ԱԺ նախագահների տեղակալներին է հանձնվել 111 նամակ: ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներին է հանձնվել քաղաքացիների 286 նամակ, իսկ ՀՀ ԱԺ խմբակցություններին՝ 77 նամակ: ՀՀ ԱԺ աշխատակազմին հասցեագրված է եղել 26 նամակ:

Նմանատիպ նյութեր