211652_close_icon
views-count3444 դիտում article-date 23:02 10-01-2018

Հրապարակվել է Անվտանգության խորհրդի մասին նախագիծը. Tert.am

ՀՀ արդարադատության նախարարությունը հրապարակել է «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով ամրագրվել է Անվտանգության խորհրդի կարգավիճակը, գործառույթը և լիազորությունները,սահմանվել է Անվտանգության խորհրդի կազմը և այլն: Ըստ առաջարկված նախագծի՝ անվտանգության խորհրդի անդամներն են լինելու վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Անվտանգության խորհրդի գործունեությունն իրականացվում է կոլեգիալ հիմունքներով՝ նիստերի միջոցով: Անվտանգության խորհրդի՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով որոշումներն ընդունվում են Անվտանգության խորհրդի առնվազն 7 անդամների ձայներով: Նախագծի ընդունման դեպքում այն ուժի մեջ կմտնի նորընտիր Հանրապետության Նախագահի կողմից` իր պաշտոնի ստանձնման օրը: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/01/10/AAC/2584241]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր