211652_close_icon
views-count6759 դիտում article-date 16:54 10-01-2018

Պատգամավորն առաջարկում է Էթիկայի հանձնաժողով կազմելու մասին նախագծի վերնագրից հանել Արտաշես Գեղամյանի անունը. Aysor.am

ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 11-ին կայանալիք նիստում քննարկվելու է ԱԺ «Ելք» խմբակցության կողմից ներկայացված ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը, հայտնում է [url=https://www.aysor.am/am/news/2018/01/10/%D5%80%D5%A1%D5%B6%D5%B1%D5%B6%D5%A1%D5%AA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BE/1359565]Aysor.am[/url]-ը։ Փաստաթղթի պաշտոնական անվանումն այսպիսին է՝ «Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»: Նախագծի հիմնական զեկուցողն է լինելու ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը, իսկ հարակից զեկուցող Հանրապետական խմբակցության անդամ, հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանը: Վերջինը, սակայն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ փաստաթղթի վերնագրի վերաբերյալ որոշ վերապահումներ ունի: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aysor.am/am/news/2018/01/10/%D5%80%D5%A1%D5%B6%D5%B1%D5%B6%D5%A1%D5%AA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BE/1359565]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր