211652_close_icon
views-count1878 դիտում article-date 13:55 10-01-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 9-ից 10-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 9-ից 10-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 7-ը։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։ Բացահայտվել է գողության 8, խարդախության 6 և յուրացման 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր