211652_close_icon
views-count10059 դիտում article-date 10:54 07-01-2018

Հայաստանի տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Հունվարի 7-ին ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանի տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին եւ Վարդենյաց լեռնանցքում նույնպես տեղ-տեղ մերկասառույց է: Նախարարությունը վարորդներին հորդորում է մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Նմանատիպ նյութեր