211652_close_icon
views-count63116 դիտում article-date 16:10 03-01-2018

Տաշիր քաղաքում բախվել են «Mitsubishi Pajero»-ն, ՎԱԶ-21144-ն ու «Jeep Grand Cherokee»-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Ստեփան Համբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 2-ին, Տաշիր քաղաքում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 19:40-ի սահմաններում, Երևանյան և Շահումյան փողոցների խաչմերուկում բախվել են Վարդան Տոմեյանի վարած «Mitsubishi Pajero» մակնիշի 34 MA 810 համարանիշի, Վանո Շահբազյանի վարած ՎԱԶ-21144 մակնիշի 34 ՏN 648 և Արթուր Թովմասյանի վարած «Jeep Grand Cherokee» մակնիշի 34 RՏ 463 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Լուսանկարները՝ Ռոբերտ Աբրահամյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր