211652_close_icon
views-count23244 դիտում article-date 09:38 02-01-2018

Սկսվել է Իրանում մեծ փոփոխությունների ժամանակը. Դ. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Իրանում ընթացող խոշոր բողոքի ցույցերը, հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունում փոփոխությունների ժամանակն է սկսվել, հաղորդում է Ria Novosti-ն։ «Երկար տարիների ընթացքում իրանական մեծ ազգը ենթարկվել է բռնաճնշումների։ Նա ուտելիքի և ազատության կարիք ունի։ Իրանում մարդու իրավունքների ոտնահարման ֆոնին խաթարվել է նաև երկրի նյութական վիճակը։ Սկսվել է փոփոխությունների ժամանակը»,-Twitter-ի իր էջում գրառել է ԱՄՆ-ի նախագահը։ Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել էր, որ իրադարձությունները ոչ միայն ներքին խնդիրներով են պայմանավորված, այլ նաև արտաքին հրահրումներով։

Նմանատիպ նյութեր