211652_close_icon
views-count22315 դիտում article-date 22:34 01-01-2018

Սախալինի գլխավոր տոնածառը հրդեհվել է Ամանորի գիշերը. քաղաքացիները խուճապի չեն մատնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Յուժնո-Սախալինսկ քաղաքի կենտրոնական հրապարակում տեղադրված արհեստական տոնածառը հրդեհվել է. տեղական ժամանակով ժամը գիշերվա 2:00-ին հրդեհ է բռնկվել, որի հետևանքով 25 մետրանոց տոնածառն ամբողջությամբ վառվել է: Հաղորդում է RT-ն: Միջադեպի ականատեսներ են դարձել մի քանի հարյուր քաղաքացիներ, որոնք մասնակցել են Նոր տարվա տոնակատարություններին: Հատկանշական է, որ հանկարծակի բռնկված հրդեհը չի վախեցրել միջոցառումների կազմակերպիչներին և նշողներին: Մարդիկ կոչ են արել խուճապի չմատնվել և չմոտենալ վառվող տոնածառին: Հրդեհման նախնական պատճառ է համարվում հրավառությունը: Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր