Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար. «Խուճապի չպետք է մատնվել, մենք ունե՛նք արյուն». Aravot.am
Այս օրերին սոցցանցերում գրառումներ կան Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում արյուն հանձնելու վերաբերյալ:
Դրանցից մեկում նշված է, որ այդ քայլին են գնում ` հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ընթացող ռազմական գործողություններ: Aravot.am-ը Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանից հետաքրքրվեց՝ արդյոք արյան կարիք կա՞, մանավանդ սոցցանցերում առկա այդ թեմայով գրառումները կարող են խուճապի տրամադրություն ստեղծել:
Տիկին Հայթայանը պատասխանեց, որ նախարարությունը կազմ ու պատրաստ է ամեն իրավիճակին, սակայն եթե մարդիկ հայրենասիրական մղումներով ցանկանում են նման քայլեր անել, իրենք չեն կարող նրանց հետ պահել: «Ի վերջո այդպիսով նաեւ դոնորության մշակույթ է ձեւավորվում, եւ արյուն պահելու տեղ, փառք Աստծո, կա»,-հայտնեց Անահիտ Հայթայանը:
Մանրամասներն` [url=http://www.aravot.am/2016/04/03/674336/]այստեղ[/url]