211652_close_icon
views-count18990 դիտում article-date 19:08 01-01-2018

ԵԱՏՄ նոր Մաքսային օրենսգիրքն այսօրվանից ուժի մեջ է մտել

2018թ. հունվարի 1-ից օրենքի ուժ է ստացել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը, որը նախորդ տարի վավերացվել էր ԵԱՏՄ բոլոր 5 անդամ պետությունների կողմից: Տեղեկացնում է Եվրասիական տնտեսական [url=http://www.eurasiancommission.org/ru/nae/news/Pages/01-01-2018-1.aspx]հանձնաժողովը[/url]: Պայմանագրի շրջառանության մեջ դրվելուց հետո դադարում է գործել Մաքսային միության՝ 2009թ. նոյեմբերի 27-ի Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը, ինչպես նաև մաքսային իրավահարաբերությունները կանոնակարգող մի շարք միջազգային համաձայնագրերը:

Նմանատիպ նյութեր