211652_close_icon
views-count143816 դիտում article-date 11:21 24-12-2017

Զավեշտալի դեպք Հրազդանում. 35-ամյա կինը դիմել է Ոստիկանություն. «Գազի պաշտոնյան ինձ առաջարկում է սեռական հարաբերություններ ունենալ՝ պատճառաբանելով, որ 1 տարի սպառված գազիս համար վճարել է»

[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝ Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Հրազդան քաղաքի բնակչուհի, 35-ամյա Մարինե Մ.-ի դիմումի կապակցությամբ: Վերջինս Ոստիկանության Հրազդանի բաժին հայտնել է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Կոտայքի մասնաճյուղի իրացման բաժնի պետ Սամվել Հ.-ն 2016 թվականից մինչև օրս իրեն հետապնդում է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մարինե Մ.-ն հայտնել է նաև՝ հետապնդման պատճառը կայանում է նրանում, որ Սամվել Հ.-ն նախկինում մի քանի անգամ վճարել է իր տան սապառված գազի գումարը ու դրա դիմաց իրենից պահանջում է, որպեսզի սեռական հարաբերություն ունենա իր հետ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ոստիկանությունը ունի նաև կասկածներ, որ հնարավոր է՝ Մարինե Հ.-ն փորձում է իրավապահներին մոլորության մեջ գցել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր