211652_close_icon
views-count16040 դիտում article-date 14:08 18-12-2017

Նոր ֆոտոշարք՝ դերասանուհի Գայանե Ավետիսյանից. նա խոսել է նաև «Դոմինո» սիթքոմում չնկարահանվելու մասին

Դերասանուհի Գայանե Ավետիսյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել: Գայանեն ֆոտոշարքի առաջին լուսաբանումը բացառապես վստահել է՝ [url=http://www.exklusivelife.com/2017/12/17-03.html]EXKLUSIVElife.com[/url]-ին: Նա նաև խոսել է «Դոմինո» սիթքոմում չնկարահանվելու մասին. [b]-Ինչո՞վ է պայմանավորված «Դոմինո» սիթքոմում այևս հանդես չգալու հանգամանքը: [/b] -«Դոմինո» սիթքոմում ասելիք այլևս չուներ Սոֆան: [b]-Ինչո՞վ եք այսօր զբաղվում, կա՞ն արդյոք նոր առաջարկներ նոր նախագծերում հանդես գալու: [/b] -Նկարահանումներ, մի քանի նոր նախագիծ, նոր երգերի խոսքեր... Զբաղվում եմ իմ սիրած գործով։ [b]-Խոսենք մի փոքր նոր ֆոտոշարքից: Ո՞ւմ հետ եք աշխատել և ինչպե՞ս անվանել այս ֆոտոշարքը: [/b] -Գեղամ Շերոյանի հետ աշխատանքը հաճույք է։ Ներկայացրել եմ հայկական նոր ապրանքանիշ՝ պայուսակներ և աքսեսուարներ։ [b]-Ինչպիսի՞ն էր 2017-ը Ձեզ համար և ի՞նչ սպասենք առաջիկայում: [/b] -2017-ը լի էր անակնկալներով, անսպասելի, հաճելի, տխուր, անհասկանալի, երջանիկ...գործնական և, իհարկե, առողջ... ահա ինչպիսին էր։ Աշխարհը ոչ ոքի շուրջ չի պտտվում, եթե կարող ես զգալ պտույտի արագությունը, երջանիկ ես։ Լուսանկարներն ամբողջությամբ դիտեք [url=http://www.exklusivelife.com/2017/12/17-03.html]exklusivelife.com[/url]-ում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր