211652_close_icon
views-count6167 դիտում article-date 13:42 18-12-2017

Քադաֆիի որդին կպայքարի Լիբիայի նախագահի պաշտոնի համար

Լիբիայի նախկին նախագահ Մուամմար Քադաֆիի որդին՝ Սայիֆ ալ-Իսլամ, պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել երկրի նախագահական ընտրություններում։ Այդ մասին Egypt Today թերթին հայտնել է Քադաֆիի ընտաներական ներկայացուցիչ Բասեմ ալ-Հաշիմի աս-Սոուլը։ Նրա խոսքով՝ Սայիֆ ալ-Իսլամը ծրագիր է մշակել, որը առաջիկայում կհրապարակի։ Նրանում, մասնավորապես, նա հույս է հայտնում, որ ՄԱԿ-ը վերջապես կաջակցի Լիբիային անցումային փուլի հարցում և երկրում կայունություն կստեղծվի՝ շնորհիվ բոլոր խմբավորումների հետ հասնելիք փոխզիջման։

Նմանատիպ նյութեր