211652_close_icon
views-count8013 դիտում article-date 16:16 12-12-2017

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է 35.000 եվրո փոխհատուցում վճարել պատերազմի ժամանակ տեղահանված հայ ընտանիքին. Tert.am

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) մեծ պալատը հրապարակել է նախադեպային «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով արդար փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ որոշումը, հաղորդում է [url=http://www.tert.am/am/news/2017/12/12/echr/2563291]Tert.am[/url]-ը։ Հայցը ներկայացվել էր 2006թ.՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ տեղահանված, Արցախի Շահումյանի շրջանի (Շահումյանի շրջանը 1992 թվականին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից) Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանի կողմից: Հայցվորը, որը կյանքից հեռացել է 2009թ., նշել էր, որ իր տունը քանդել են և իրեն սեփական բնակավայրից բռնի արտաքսել: Հայցվորը 374.814 եվրո փոխհատուցում էր պահանջել 1992թ. հունիսին Գյուլիստանից հարկադրաբար տեղահանվելու ու այնտեղ թողած ունեցվածքը հետ բերելու անկարողության համար: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2017/12/12/echr/2563291]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր