211652_close_icon
views-count6657 դիտում article-date 19:30 09-12-2017

Իրաքի վարչապետը հայտարարել է ԻՊ-ի դեմ պատերազմի ավարտի մասին

Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պատերազմի ավարտի մասին: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն: «Մեր զինված ուժերը լիովին վերահսկում են Իրաքի-Սիրիայի սահմանը, և ես հայտարարում եմ, որ ԻՊ-ի դեմ պատերազմը ավարտվել է»,- ասել է ալ Աբադին դեկտեմբերի 9-ին Բաղդադում մամուլի ասուլիսի ժամանակ: Միևնույն ժամանակ, Սիրիայի մարդու իրավունքների դիտորդները հայտնել են, որ ԻՊ-ը շարունակում է վերահսկել Սիրիայի արևելքում գտնվող Դեր Զոր քաղաքի 8 տոկոսը:

Նմանատիպ նյութեր