211652_close_icon
views-count5397 դիտում article-date 21:30 06-12-2017

Ուկրաինայում Սպիտակի երկրաշարժի տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվում

Դեկտեմբերի 7-ին Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում եւ մատուռներում Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի պատարագներ կտրվեն: Երկրաշարժի զոհերի հիշատակի տարելիցին նվիրված միջոցառումները դեկտեմբերի 6-ի երեկոյան կսկսվեն Զապորոժիեում, որտեղ Զապորոժիեի մարզի Հայերի միությունը կամերային երաժշտության երեկո է կազմակերպել: Երեկոյի կազմակերպիչների տեղեկացմամբ՝ նախատեսված է կամերային երաժշտության «Իտալիա» միջազգային մրցույթի դափնեկիր «Միստերիա» կամերային կվինտետի ելույթը, որը կկատարի Ռոդրիգեսի, Կոլոմբոյի, Պյացոլլայի, Գալյանոյի եւ Կոմիտասի ստեղծագործությունները: Ուկրաինայի Հայերի միության մամուլի ծառայության տեղեկության համաձայն՝ Սպիտակի երկրաշարժի տարելիցին նվիրված միջոցառումներ են նախատեսված նաեւ Ուկրաինայի այլ շրջաններում: Կիեւում դեկտեմբերի 7-ին, ժամը 12:00-ին հիշատակի պատարագ կտրվի Սրբոց Նահատակաց մատուռում, AnalitikaUA.net-ին հայտնել է հայր Կարապետ Ղարիբյանը:

Նմանատիպ նյութեր