211652_close_icon
views-count11684 դիտում article-date 19:59 05-12-2017

London Chess Classic սուպերմրցաշար. Անանդ-Արոնյան. ուղիղ միացում

Լոնդոնում մեկնարկում է London Chess Classic գերմրցաշարի 3-րդ տուրը: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով կմրցի աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդի հետ: Մրցաշարում խաղաղասիրության ինչ-որ աննախադեպ վիրուս է տարածվել: 3 տուրից հետո բոլոր խաղատախտակների վրա շարունակվում են գրանցվել միայն ոչ-ոքիներ, ինչը՝ իհարկե, չի կարող չառաջացնել շախմատի երկրպագուների և մրցաշարի կազմակերպիչների դժգոհությունը: Նշենք, որ մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստ՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Վիշվանաթան Անանդը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Յան Նեպոմնյաշչին, Սերգեյ Կարյակինը և Մայքլ Ադամսը: Անանդ-Արոնյան պարտիայի ուղիղ ընթացքը՝ այստեղ.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր