211652_close_icon
views-count4033 դիտում article-date 17:17 01-12-2017

Ռուսաստանի հայերի միությունն անդրադարձել է ռուսական ԶԼՄ-ների հակահայ քարոզչությանը

Ռուսաստանի հայերի միությունը Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրումից հետո ռուսական ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչների, քաղաքագետների ու քաղաքական գործիչների հակահայկական արշավից հետո [url=http://www.sarinfo.org/sarnews/30-11-17.shtml]հայտարարություն[/url] են տարածել: «Հայասատանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումից հետո մի շարք ռուսական զանգվածային լրատվամիջոցներում որոշ տգետ կամ ծախու լրագրողների և վայ-քաղաքագետների կողմից սկսվեց հակահայկական արշավ, որտեղ այդ գործիչները փորձեցին Համաձայնագիրը ներկայացնել որպես Հայաստանի քաղաքական կուրսի փոփոխություն, Ռուսաստանի և ԵԱՏՄ գործընկերների հետ դաշնակցային հարաբերությունների դավաճանություն: Եվ, ընդհանրապես, որպես Հայաստանի քաղաքական վեկտորի փոփոխություն: Որոշները հասան նրան, որ հավասարության նշան դրեցին Հայաստանի բռնած ուղու և այն ուղու միջև, որ իրականացնում են Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան: Դժվար է հասկանալ՝ ինչն է այստեղ ավելի շատ, տգիտությո՞ւնը, թե՞ արտաքին ուժերի շահերի շահախնդիր սպասարկումը, որոնք կցանկանային հայ-ռուսական հարաբերություններում ստեղծել լարվածություն, սեպ խրել ՀԱՊԿ և ԵԱՏՄ դաշնակիցների միջև: Եթե այդ վայ-փորձագետները ջանային Համաձայնագրի տեքստը կարդալ, ակնհայտ կդառնար, որ այդ համաձայնագիրը ոչ մի ընդհանրություն չունի նրանց հետ, որոնք Եվրամիության հետ ստորագրել են Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան: Այդ Համաձայնագիրն ստորագրվել է իր դաշնակիցների հետ Հայաստանի բոլոր պարտավորությունների երաշխավորված պաշտպանությամբ, չի ենթադրում Հայաստանի մուտքը Եվրամիության հետ մեկ ընդհանուր տնտեսական տարածք և ԵԱՏՄ անդամ երկրների շահերին ոչ մի վտանգ չի սպառնում: Ավելին, մենք գիտենք, որ բանակցությունների ընթացքում հայկական կողմը տեղեկացրել է իր դաշնակիցներին իր որոշման մասին և ռուսական իշխանությունների կողմից ոչ մի առարկություն չի ծագել, ինչի մասին վկայում է Ռուսաստանի ԱԳՆ և այլ իշխանական կառույցների կողմից որևէ հայտարարության բացակայությունը: Այդ ծայրաստիճան անպատասխանատու լրագրողների և քաղաքական գործիչների գործողությունները Հայաստանում, ինչպես և Ռուսաստանում առաջ են բերել բազմամիլիոն հայ համայնքի վրդովմունքը, որպես մեր երկրների միջև խոչընդոտների ստեղծման փորձ, ինչպես նաև նպատակ ունեն Ռուսաստանի հասարակության աչքում ձևավորել Հայաստանի նկատմամբ բացասական կերպար: Ակնհայտ է, որ այդ մարդիկ ելույթներ են ունենում Հայաստանի հասցեին մտացածին մեղադրանքներով՝ նպատակ ունենալով բարդացնել հայ-ռուսական հարաբերությունները, քանի որ Հայաստանը հանդիսանում է նույնիսկ ԵԱՏՄ անդամների մեջ այն եզակի երկրներից մեկը, ովքեր հետևողականորեն ելույթ են ունենում հաջակցություն Ռուսաստանի, ինչպես Ղրիմի, այնպես էլ մի շարք խիստ նուրբ հարցերի կապակցությամբ, որոնք առնչվում են ՌԴ արտաքին քաղաքականությանը: Ռուսաստանի հայերի միությունը, արտահայտելով Ռուսաստանում ապրող հայրենակիցների մտահոգությունը, որոնք ՌԴ-ի քաղաքացի լինելով, տարակուսած են, թե ինչպես այդ մարդիկ կարող էին ռուսական հեռուստաալիքներով և այլ լրատվամիջոցներում ամբիոն ստանալ, խեղաթյուրելով և նենգափոխելով Ռուսաստանի դաշնակցի քաղաքականությունը: Մենք դիմում ենք ինչպես իշխանական կառույցներին, որոնք, հույս ունենք որոշակի ազդեցություն ունեն ռուսական ԶԼՄ-ների վրա, ինչպես նաև՝ հեռուստաալիքների և ԶԼՄ-ների ղեկավարներին՝ պահանջելով հեռուստաեթերից հեռացնել այդ ծախու լրագրողներին, վայ-քաղաքագետներին և փորձագետներին, եթե մտահոգ են իրենց հեղինակությամբ, քանի որ դա առաջին հերթին վնաս է հասցնում հենց այդ զանգվածային լրատվամիջոցներին, որոնց միջոցով տարածվում է այդ տգիտությունը կամ միտումնավոր ապատեղեկատվությունը մեր եղբայրական ժողովուրդների և երկրների միջև խորթություն սերմանելով»,- ասված է Ռուսաստանի հայերի միության հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր