211652_close_icon
views-count5926 դիտում article-date 18:37 29-11-2017

2018թ. ձմեռային օլիմպիական խաղերի խորհրդանիշերը. ՖՈՏՈՇԱՐՔ

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում 71 օր հետո կմեկնարկեն 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: Փետրվարի 9-25-ը հազարավոր մարզիկներ կպայքարեն յոթ մարզաձևի 15 մրցաձևում: Արդեն մի քանի շաբաթ է՝ օլիմպիական կրակը շրջում է Հարավային Կորեայում: Օլիմպիական խաղերի մեկնարկին այն կհասնի Փհենչհան՝ «Օլիմպիական ստադիոն»: ՀԱՕԿ-ը ներկայացնում է Փհենչհան-2018-ի խորհրդանիշերը. 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի տարբերանշանն (լոգոտիպ) ստեղծելիս օգտվել են կորեական այբուբենից: Օգտագործվել է Փհենչհան (평창) բառի յուրաքանչյուր վանկի առաջին բաղաձայնը: Տարբերանշանն առաջին հերթին խորհրդանշում է երկնքի, երկրի և մարդկության ներդաշնակությունը, ապա ձյունն ու սառույցը, ինչպես նաև մարզիկների աստղային ելույթները: Փհենչհան-2018-ի թալիսմանը ստեղծելիս ոգեշնչվել են սպիտակ վագրով, որն այդ երկրի խորհրդանիշն է: Թալիսմանի անունը Սուհորան է (Soohorang): «Sooho» կորեերեն նշանակում է պաշտպանություն, «Rang»՝ վագր: Սուհորանն ունի մարտական ոգի և վստահելի ընկեր է, որը կպաշտպանի մարզիկներին, երկրպագուներին ու բոլոր մասնակիցներին: Սպիտակ վագրը եղել է նաև Սեուլի օլիմպիական խաղերի թալիսմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր