211652_close_icon
views-count24287 դիտում article-date 13:07 29-11-2017

ԵԿՄ լրատվության պատասխանատուն արձագանքել է «Հրապարակ» օրաթերթում տեղ գտած հրապարակմանը

«Հրապարակ» օրաթերթում այսօր հրապարակում կար այն մասին, թե իբր 5-րդ բրիգադի կազմավորման օրվա կապակցությամբ անցկացված միջոցառումների ժամանակ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն անհարգալից է արտահայտվել պատարագ մատուցող հոգեւորականներին՝ ասելով. «Հայր սուրբեր, դավայ, ընգանք առաջ»: Հրապարակման առիթով մեկնաբանություն խնդրեցինք ԵԿՄ լրատվության պատասխանատու Վարդան Վարդանյանից: Վերջինս պատասխանեց. - Նման բան չի եղել: Ես չգիտեմ, թե ով է այդ լպիրշ ստի հեղինակը, բայց զարմանում եմ, որ կան մարդիկ, ովքեր ձգտում են վատաբանել, վարկաբեկել ազգին ծառայություններ մատուցած մարդկանց: Երբեւէ այն կարծիքին չեմ եղել, թե մարդու կենսագրությունը, անցած ուղին թույլ են տալիս այսօր անընդունելի վարքագիծ դրսեւորել: Բայց խնդիրն այն է, որ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին վատաբանել փորձողները ոչ մի իրական փաստ չեն կարողանում մատնացույց անել: Ստիպված այդպիսիններն էժանագին ստեր են հորինում: Ցավալի է, որ կան նաեւ լրատվամիջոցներ, որ գիտակցաբար, թե միամտաբար, դառնում են հակազգային, հակապետական կեղծիքի տարածման գործիք: Ինչ վերաբերում է հոգեւոր դասի հետ ԵԿՄ վարչության նախագահի փոխհարաբերություններին, ապա մշտապես էլ հարաբերությունները հիմնված են եղել փոխադարձ հարգանքի վրա: Երկրապահի եւ հայ առաքելական սուրբ եկեղեցու միջեւ ամուր գործակցություն կա, հագեւորականներն ակտիվորեն մասնակցում են պատանի, երիտասարդ երկրապահների ուսուցման դասընթացներին:

Նմանատիպ նյութեր