211652_close_icon
views-count11740 դիտում article-date 23:22 22-11-2017

Իրանի և Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները կարագացնեն Սիրիայի հակամարտության կարգավորումը. Պուտին

Իրանի և Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ կտան արագացնել Սիրիայի հակամարտության կարգավորման գործընթացը, ինչպես նաև նվազեցնել Մերձավոր Արևելքի լարվածությունը։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, Սոչիում այսօր Իրանի և Թուրքիայի նախագահներ Հասան Ռուհանիի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ավելի վաղ նա նշել էր, որ Սիրիայում ահաբեկիչների դեմ մարտական գործողություններն ավարտին են մոտենում՝ շնորհիվ Ռուսաստանի և վերոնշյալ երկու երկրների, իսկ դրա արդյունքում կանխվեց Սիրիայի վերջնական փլուզումը։ Նա հաստատել է, որ ահաբեկիչներին վճռական հարված է հասցվել և իրական հնարավորություն է կա՝ բազմամյա քաղաքացիական պատերազմին վերջ դնելու։

Նմանատիպ նյութեր