211652_close_icon
views-count2027 դիտում article-date 23:18 20-11-2017

Պաշտպանն ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրենին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգեբորգ Սոլրուն Գիսլադոտիրին և Վիեննայում նրա ներկայացուցիչ, հատուկ խորհրդական Յան Խակուաասին: Հանդիպմանը քննարկվել են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով Պաշտպանին վերապահված նոր գործառույթներն ու աշխատակազմի առջև դրված խնդիրները, համագործակցության մեխանիզմները քաղաքացիական հասարակության հետ: Անդրադարձել է կատարվել Հայաստանում խոշտանգումների կանխարգելման ոլորտում կատարվող քայլերին, ինչպես նաև Խորհրդարանի հետ համատեղ աշխատանքի սկզբունքներին։ Քննարկվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի կարողությունների զարգացման և դրա շրջանակում վերապատրաստման դասընթացներին առնչվող ծրագրերը: Ինգեբորգ Սոլրուն Գիսլադոտիրին կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դերը Հայաստանի իրավական համակարգի շարունակական կատարելագործման հարցում։

Նմանատիպ նյութեր