211652_close_icon
views-count3411 դիտում article-date 16:17 17-11-2017

Անցկացվել են սպա-հոգեբանների և ԱՀՏԱ սպաների մասնագիտական հավաքներ

Նոյեմբերի 13-17-ը ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի ղեկավարությամբ անց են կացվել ՊԲ զորամասերի սպա-հոգեբանների և ԱՀՏԱ սպաների մասնագիտական հավաքներ: Հավաքների ընթացքում ոլորտի փորձառու ներկայացուցիչները վարել են դասախոսություններ «Անհատական և խմբային հոգեբանական աշխատանքի առանձնահատկությունները», «Զինվորական կոլեկտիվներում սոցիալ-հոգեբանական ուսումնասիրությունների անցկացման մեթոդիկան» և հարակից այլ թեմաներով, որոնք նպատակաուղղված էին բարձրացնելու նշված օղակի սպայակազմի մասնագիտական ունակությունները: Հավաքների վերջում ընդգրկված սպայակազմը հանձնել է ստուգարքներ: [b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր