211652_close_icon
views-count5831 դիտում article-date 10:32 16-11-2017

Սարգսյանն ու Պուտինն ճշտել են սլաքները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Սարգսյան հանդիպումը, համենայնդեպս տեղեկատվական մասով, ան­ցել է չափազանց սովորական մթնոլորտում, խիստ ընդհանուր ողջույնի խոսքերի պայմաննե­րում: Սովորաբար այդպիսի դեպքերում կա՛մ իսկապես ոչինչ չկա ընդգծելու, կա՛մ արտաքին շատ սովորականության ներքո քողարկվում է որևէ առանցքա­յին բովանդակություն: Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյա­նի Մոսկվա այցի առիթը Ռու­սաստանում հայկական օրերի մեկնարկն է, և այդ իմաստով գուցե կողմերի միջև այս փու­լում առանձնապես քննարկելիք քաղաքական կամ տնտեսա­կան հարցեր չկան էլ, որոնք պահանջում են նախագահա­կան մակարդակի անդրադարձ: Այդ իմաստով նաև հատկան­շական է, որ ողջույնի խոսքում Պուտինը հղում է արել ընթացիկ տարվա մարտին Սերժ Սարգսյանի Մոսկվա այցին՝ ասելով, որ թիմերը ինտենսիվ աշխա­տում են այդ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ: Իհարկե, այս տե­սանկյունից հետաքրքիր է, որ մարտից հետո Սերժ Սարգսյանը մեկ անգամ էլ եղել է Ռուսաստանում՝ Սոչիում, օգոստոսի 23-ին, որտեղ հանդիպել է Պուտինի հետ: Եվ այդ հանդիպմա­նը Պուտինը մարտյան այցին և պայմանավորվածություններին հղում չի արել: Սա առավել ու­շագրավ է դարձնում նախօրեին հանդիպմանն արված հղումը՝ մի կողմից որպես մեսիջ ազդա­րարելով, որ մարտին մշակված կամ քննարկված օրակարգն ընթանում է առանց շեղումնե­րի, և Սարգսյանն ու Պուտինն ընդամենը ճշտել են սլաքները, մյուս կողմից էլ՝ կամա թե ակա­մա պարունակելով բավակա­նին ուշագրավ քաղաքական մի ենթատեքստ: Բանն այն է, որ մարտին կա­տարած այցի ընթացքում Սերժ Սարգսյանին ողջույնի խոսքում Պուտինն անդրադարձել էր Հայաստանում սահմանադրական փոփոխություններին և կառա­վարման մոդելի փոփոխությա­նը ու հայտարարել, որ անցու­մը, իհարկե, դժվար է լինելու, սակայն հուսով են, որ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանը կհաղթահարի անցումային այդ փուլը սահուն և կայուն: Դա, ըստ էության, ոչ այլ ինչ էր, քան դե ֆակտո նա­խընտրական այցի ընթացքում քաղաքական պլանների առն­չությամբ Ռուսաստանում Սերժ Սարգսյանի ստացած կարևոր հավանություն կամ քարտ-բլանշ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր