211652_close_icon
views-count84406 դիտում article-date 00:12 16-11-2017

Ադրբեջանում 5,1 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել. ցնցումները զգացվել են Հայաստանի և Արցախի գրեթե ողջ տարածքում

Քիչ առաջ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում։ Այդ մասին հայտնում է globalincidentsmap.com-ը։ Ստորգետնյա ցնցումները, որոնց ուժգնությունը կազմել է 5,1 մագնիտուդ, գրանցվել են տեղի ժամանակով ժամը 23։51-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Բարդայում, հիպոկենտրոնը՝ 9 կմ խորության տակ։ ՀՀ ԱԻՆ-ից էլ հայտնեցին, որ երկրաշարժը զգացվել է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքում և Արցախի Հանրապետությունում՝ 2-3 և 3-4 բալ ուժգնությամբ:

Նմանատիպ նյութեր