211652_close_icon
views-count4167 դիտում article-date 16:18 15-11-2017

Ֆուտբոլ Մ 19. Հայաստանի հավաքականը չկարողացավ անցնել էլիտ-ռաունդ

Լյուքսեմբուրգում ավարտվեց ֆուտբոլի Մ 19 տարեկանների Եվրոպայի 2018 թվականի առաջնության որակավորման մրցաշարը: Երրորդ ընտրական խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն էին Չեխիայի, Շոտլանդիայի և Լյուքսեմբուրգի թիմերը: Վերջին խաղում մեր ընտրանին ոչ-ոքի խաղաց մրցաշարի տերերի հետ՝ 2:2: Հայաստանի հավաքականի կազմում աչքի ընկան Հովհաննես Հարությունյանը և Վահան Բիչախչյանը: Ավելի վաղ Արտակ Օսեյանի սաները 0:5 հաշվով զիջել էին Չեխիայի թիմին, այնուհետև ոչ-ոքի խաղացել Շոտլանդիայի հետ՝ 3:3: Թիմերի ամփոփիչ դասավորությունը. Չեխիա՝ 9 միավոր, Շոտլանդիա՝ 4, Հայաստան՝ 2, Լյուքսեմբուրգ՝ 1: Էլիտ-ռաունդ անցան Չեխիան և Շոտլանդիան:

Նմանատիպ նյութեր