211652_close_icon
views-count7936 դիտում article-date 09:30 15-11-2017

Սպարտակ Մելիքյանը հեղափոխություն է սկսել Գեղարքունիքի մարզում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, գարդմանահայերի միության նախագահության անդամ Սպարտակ Մելիքյանը հեղափոխություն է սկսել ՀՀ գեղարքունիքի մարզում։ Բավական չէ, որ նա 18 համայնքների միավորման արդյունքում ձևավորված Գեղամասար խոշորացված համայնքում առաջադրեց թեկնածու Հակոբ Ավետյանին, հաղթեց ՀՀԿ թեկնածուին, հիմա էլ որոշել է բոլոր նախկին գյուղապետերին, որոնք պետք է տարածքներում պատասխանատուներ նշանակվեն, ազատել աշխատանքից։ Այդպիսով նա վրեժ է լուծում իր դեմ դուրս եկած ՀՀԿ–ի թեկնածու Զոյա Գևորգյանի օգտին աշխատած շուրջ 13 նախկին գյուղապետերից։ Բացի այդ` Սպարտակ Մելիքյանը եկվորների ու տեղաբնակների թիմեր է ձևավորել համայնքում` սեպ խրելով բնակիչների երկու խմբերի մեջ»։ [b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր