211652_close_icon
views-count12137 դիտում article-date 19:53 14-11-2017

Իտալիայի տնտեսությունը 1 միլիարդ եվրոյի վնաս կկրի հավաքականի անհաջողության պատճառով

Իտալիայի Ազգային օլիմպիական կոմիտեի նախկին նախագահ Ֆրանկո Կարարոն նշել է, որ երկրի տնտեսության վնասները կարող են կազմել մոտ 1 միլիարդ եվրո՝ 2018թ. աշխարհի առաջնությանը Իտալիայի հավաքականի չմասնակցելու պատճառով: Նրա խոսքերով, նվազագույնը վնասը կկազմի 500 մլն եվրո: «Կոպիտ հաշվարկներով, վնասները կկազմեն 500-600 մլն եվրո: Սակայն պետք է ընդգծել, որ մենք խոսում ենք ուղղակի վնասների մասին: Անուղղակի վնասները, ամենայն հավանականությամբ, կանցնեն մեկ միլիարդի սահմանը: Հիշեցնենք, որ 2018թ. աշխարհի առաջնության անցումային խաղերում Իտալիայի հավաքականը [url=https://shamshyan.com/hy/article/2017/11/14/1082158/]պարտվեց[/url] Շվեդիային՝ 0:1, 0:0:

Նմանատիպ նյութեր