211652_close_icon
views-count10947 դիտում article-date 20:53 14-11-2017

Լեհաստանի ԱԳ նախարարը բացատրել է, թե ինչու Վրաստանը դեռևս չի կարող ընդունվել ԵՄ կազմ

Լեհաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները նոյեմբերի 24-ին Բրյուսելում անցկացվելիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ց առաջ այցելել են Թբիլիսի։ Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, նրանք հանդիպել են Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանգելիձեին, ինչից հետո կողմերը համատեղ մամուլի ասուլիսով են տվել։ Վիտոլդ Վաչիկովսկու խոսքով՝ գագաթնաժողովի մասնակից երկրները նոր հռչակագրեր են ընդունելու, որոնք, ինչպես նրանք են ակնկալում կգոհացնեն Վրաստանին, սակայն Վրաստանի անդամակցությունը ԵՄ-ին դեռ հնարավոր չի լինի իրականացնել՝ կապված ԵՄ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Ջանգելիձեն էլ նշել է, որ Վրրաստանը լուրջ առաջընթաց է գրանցել բարեփոխումների տեսանկյունից և դա ոչ թե վրացական կողմի գնահատականն է, այլ Եվրամիության։

Նմանատիպ նյութեր