211652_close_icon
views-count5022 դիտում article-date 18:31 14-11-2017

Նախարար Սուրեն Կարայանը և Սիլվի Բոսութղոն քննարկել են Համաշխարհային բանկի՝ ՀՀ-ի հետ գործընկերության ռազմավարության ընթացիկ փաստաթուղթը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր նախարարությունում ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբավելը» զեկույցին առնչվող հարցեր։ Այս համատեքստում կողմերը առաջարկներ են ներկայացրել նախարարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցության վերաբերյալ։ Սուրեն Կարայանը և Սիլվի Բոսութղոն անդրադարձել են Համաշխարհային բանկի՝ Հայաստանի հետ գործընկերության ռազմավարության ընթացիկ փաստաթղթին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումներ ծավալել նախորդ փաստաթղթի արդյունքների ամփոփման և առաջիկա փաստաթղթի առաջնահերթ ուղղությունների մշակման վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր