6282 դիտում
10:46 14-11-2017
ԵՄ դրամաշնորհներից հափշտակվել ոչ թե 409, այլ 626 միլիոն դրամ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից տարբեր ծրագրերի համար հատկացված դրամաշնորհներից հափշտակված գումարների չափը, որը նախնական տվյալներով կազմում էր 409 միլիոն դրամ, ավելացել է և հասել շուրջ 626 միլիոն դրամի։ Այս տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
Այս գործով որպես մեղադրյալ անցնում է 15 անձ. նրանց թվում են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի ծրագրերի ղեկավար Մարինե Պապյանը և օրեր առաջ կալանավորված «Աղքատության նվազեցում ՀՀ մարզերում տուրիզմի ներդրման միջոցով» ծրագրերի համար բարեգործական հասարակական կազմակերպության ղեկավարը։ Որպես մեղադրյալ ներգրավված անձանցից 2-ը հետախուզվում են։ Չի բացառվում, որ մեղադրյալների շրջանակը մեծանա, և հափշտակված գումարն էլ ավելանա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
448 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
538 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»