211652_close_icon
views-count7551 դիտում article-date 23:02 13-11-2017

Եվրամիությունը հրաժարվել է Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումից

Եվրամիությունը Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառում չի դիտարկում։ Այդ մասին այսօր հայտարարել է ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, հաղորդում է IRNA-ն։ «Մենք դա չենք քննարկել ոչ այսօր, ոչ նախորդ շաբաթ, և չենք դիտարկում այն քննարկել առաջիկայում»,-նշել է ԵՄ դիվանագետը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյո՞ք ԵՄ-ը կհետևի ԱՄՆ-ի օրինակին։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին ԱՄՆ-ն Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի ռազմաօդային ստորաբաժանման, ինչպես նաև ընկերությունների ու ֆիզիկական 41 անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանեց։ Փաստաթղթում նշված է, որ պատժամիջոցները կիրառվում են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու ամերիկյան ծրագրի շրջանակներում։

Նմանատիպ նյութեր