211652_close_icon
views-count8726 դիտում article-date 09:42 11-11-2017

105 կգ հերոինի դեպքը տեղի է ունեցել օգոստոսին, հրապարակվել նոյեմբերի 1-ին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 1-ին ՊԵԿ-ը հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ իրենց աշխատակիցները Մեղրիի մաքսակետում կանխել են առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 105 կիլոգրամ հերոին տեսակի թմրանյութի ներկրումը Հայաստան: Իսկ Թուրքիայի քաղաքացի Ֆերդի Օզդեմիրին, որի վարած մեքենայում հայտնաբերվել էր այդ հերոինը, ձերբակալվել է: Բայց «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս պատմությունը բացահայտվել է շատ ավելի վաղ՝ 2017 թվականի օգոստոս ամսին: Դեռ ավելին՝ պարզվում է՝ այս քրեական գործի նախաքննությունը շուտով կավարտվի, և այն կուղարկվի դատարան: Օզդեմիրիի պաշտպան Գարիկ Մալխասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է. «Հստակ չեմ հիշում, բայց նոր չէ, ամիսներ առաջ է բացահայտվել, 2, նույնիսկ երկու ամսից մի քիչ ավելի առաջ է եղել դեպքը»: Թե ինչու է ՊԵԿ-ը միայն հիմա տեղեկացրել կատարվածի մասին, անհասկանալի է: Միգուցե ՊԵԿ-ում կասկածներ են ունեցել, որ այս գործի նախաքննության ընթացքում ինչ-որ բան փորձ է արվում թաքցնել, և որոշել են դատարան ուղարկելուց առա՞ջ այն հրապարակայնացնել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր