211652_close_icon
views-count5632 դիտում article-date 19:08 10-11-2017

Շերը կոչ է արել աջակցել Հայոց ցեղասպանության մասին «Բնաջնջման մտադրություն» ֆիլմին

Ամերիկահայ հայտնի երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) իր պաշտոնական ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/cher/photos/a.140164126016007.18935.112915798740840/1732611936771210/?type=3&theater]էջում[/url] գրառում է արել Հայոց ցեղասպանության մասին «Բնաջնջման մտադրություն» ֆիլմի վերաբերյալ՝ բոլորին կոչ անելով աջակցել դրան: «Հայոց ցեղասպանության մասին «Բնաջնջման մտադրություն» մրցանակակիր ֆիլմը, որի պրոդյուսերն իմ թանկագին ընկեր Էրիկ Իսրայելյանն է, վաղվանից կցուցադրվի Լոս Անջելեսի ու Նյու Յորքի կինոթատրոններում: Խնդրում եմ, աջակցեք ֆիլմին ու #պահեքխոստումը»,- գրել է 71-ամյա երգչուհին: Նշենք, որ Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն. մահ, ժխտում և նկարագրում» վավերագրական ֆիլմում օգտագործվել են Ցեղասպանությունը վերապրածների վկայությունները: Ֆիլմում նկարահանվել են Ատոմ Էգոյանը, Կրիստիան Բեյլը, Էրիկ Պողոսյանը, Սերժ Թանկյանը, Անժելա Սարաֆյանը, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն էվանսը:

Նմանատիպ նյութեր